Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.10.2026 | 00:06

Οգնի՛ր մեզ, Տե՛ր,
օգնի՛ր մեզ, մեր փրկիչ Աստվա՛ծ Քո մեծ և փառավոր անվան Համար․
Տե՛ր,
փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը Քո սուրբ անվան համար:
Պարսպյալ պահի՛ր Քեզ ապավինած և հուսացած ժողովրդին սուրբ և պատվական Խաչի հովանու ներքո` խաղաղությամբ։
Փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամուց: Արժանի արա գոհությամբ փառավորել
Քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ